«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը կարող է կարիերան շարունակել «Վալենսիայում», հայտնում է Sport.es-ը։
Նշվում է, որ իսպանացին Ջենարո Գատուզոյի գլխավոր տրանսֆերային նպատակն է, ով մոտ ապագայում կգլխավորի ակումբը։ Այժմ իտալացի մարզիչը Սինգապուրում է՝ պայմանագիր ստորագրելու նպատակով։
Գատուզոն կարծում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը լինելու է իր նոր նախագծի առանցքային ֆուտբոլիստը։ Նաև իտալացին ցանկություն է հայտնել թիմում տեսնել Մարտին Բրեյթուեյթին։