Մայիսի 26-ից 31-ը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում անցկացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանին նվիրված ամենամյա հուշամրցաշար, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Simon Cup 2022 անվանումը կրող մրցաշարին մասնակցեցին ինչպես Հայաստանը ներկայացնող, այնպես էլ վրացական թիմեր, մասնավորապես՝ «Ուրարտուի» 2007-2008 թթ․ թիմերը, «Փյունիկ-07», «Ակադեմիա-07» թիմերը, Հայաստանի Մ-14, Մ-15 տարեկանների հավաքականները, ինչպես նաև «Դինամո Թբիլիսիի» 2007-2008 թթ․ թիմերը։
4 խաղային օրերի արդյուքում մինչև 14 տարեկան տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Հայաստանի Մ-14 տարեկանների հավաքականը, իսկ մինչև 15 տարեկանների խմբում՝ «Դինամո Թբիլիսի-07» թիմի ֆուտբոլիստները։
Մրցույթի եզրափակիչ օրն էլ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, և բոլոր անվանակարգերի հաղթողները ստացան իրենց մրցանակները, իսկ հաղթող թիմերը գլխավերևում պահեցին գավաթները։