Պաշտոնական. Իսկոն հեռացավ «Ռեալից»

Կիսապաշտպան Իսկոն պաշտոնապես լքել է Մադրիդի «Ռեալը», հայտնում է «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը։

««Ռեալը» ցանկանում է իր անկեղծ երախտագիտությունն ու հարգանքը հայտնել Ֆրանսիսկո Ալարկոնին (Իսկո), ով այս 9 տարիների ընթացքում կրել է մեր մարզաշապիկը և պաշտպանել մեր գույները, դարձել է մեր ակումբի լեգենդը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Իսկոն «սերուցքայինների» կազմում խաղացել է 2013-ից 2022 թվականներին։ Ակումբի հետ նա երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 5 անգամ նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը և 2 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։