Կիսապաշտպան Պոլ Պոգբան հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդին»: Ավելի վաղ մանկունիացիները հայտարարել էին, որ ֆրանսիացին հեռանում է թիմից։
«Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Շատ հրաշալի պահեր ու հիշողություններ ունեմ, բայց ամենակարևորը երկրպագուների անվերապահ աջակցությունն է։ Շնորհակալություն «Մանչեսթեր Յունայթեդին»»,- գրել է Պոգբան սոցցանցերի իր էջերում:
29-ամյա Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 233 հանդիպում՝ դառնալով 39 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։ 2016/17 մրցաշրջանում նա հաղթել է Եվրոպա Լիգայում և նվաճել Լիգայի գավաթը։