Ռոբերտո Մանչինի. «Մեսսին և Մարադոնան պատմության լավագույն ֆուտբոլիստներն են»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Արգենտինայի դեմ մայրցամաքի չեմպիոնների խաղից առաջ մրցակցի հարձակվող Լիոնել Մեսսիին հավասարեցրել է լեգենդար Դիեգո Մարադոնայի հետ։

«Սա հիանալի հանդիպում է երկու մեծ ազգային հավաքականների միջև, որոնք հաղթել են երկու մայրցամաքային մրցաշարերում:

Մարզադաշտում կլինի 90 հազար երկրպագու, մենք կփորձենք լավ հանդես գալ։ Ես ակնկալում եմ բաց խաղ անհավանական թիմի դեմ, քանի որ Արգենտինան ունի հիանալի ֆուտբոլիստներ և, հավանաբար, Մարադոնայի հետ միասին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին՝ Մեսսիին»,- RAI Sport-ին ասել է Մանչինին: