«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է կիսապաշտպան Ջեսի Լինգարդի հեռանալու մասին։
«Յունայթեդի» 29-ամյա սանը կլքի ակումբը՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով, որը կլրանա 2022 թվականի հունիսի 30-ին:
Ընդհանուր առմամբ Լինգարդը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 232 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Թիմի հետ նա հաղթել է Եվրոպա Լիգայում, Անգլիայի գավաթը, անգլիական Լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը։