Պաշտպան Հեկտոր Բելերինը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի «Արսենալը», Twitter-ի իր էջում գրել է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի համաձայն՝ նրա առաջնահերթությունը «Բետիսն» է, որի կազմում իսպանացին հանդես է եկել վարձավճարով։
Սակայն 27-ամյա պաշտբանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ֆիորենտինան»:
Բելերինի գործող պայմանագիրն «Արսենալի» ավարտվում է 2023 թվականին։
Հիշեցնենք, որ «Բետիսը» Բելերինին «Արսենալից» վարձակալել էր 2021 թվականի օգոստոսի վերջին։
2021/22 մրցաշրջանում պաշտպանն անցկացրած 32 խաղում կատարել է 5 գոլային փոխանցում։