«Բավարիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի ծառայություններով, հայտնում է The Sun-ը։ Ֆուտբոլիստը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։
Կիսապաշտպանը չի կարողանում նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ «Սիթիի» հետ։ Ստերլինգով ակտիվորեն հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Չելսին»։
Միաժամանակ ֆուտբոլիստը որոշել է, որ իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Ազգերի Լիգայում Անգլիայի հավաքականի հունիսյան հանդիպումներից հետո։
Անցած մրցաշրջանում Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։