«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կոշտ է արձագանքել Խավիեր Տեբասի հայտարարությանը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Իսպանիայի Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասին հորդորել է ձեռնպահ մնալ կատալոնական ակումբի տրանսֆերների վերաբերյալ մեկնաբանություններից։

Տեբասը ավելի վաղ հայտարարել էր, որ «Բարսելոնան» չի կարող իրեն թույլ տալ ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ներկայիս իրավիճակում:

«Ես չգիտեմ՝ նա դիտմամբ է այս մեկնաբանությունները անում, թե ոչ։ Եթե ​​նա դա անում է միտումնավոր, ապա դա անընդունելի է, քանի որ ես «Բարսելոնայի» շահերին վնասելու հստակ ցանկություն եմ տեսնում Տեբասի գործողություններում։ Մեր ակումբի ծրագրերը նրան չեն վերաբերում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: