Մարիո Գյոտսեն, գուցե փոխի ակումբային գրանցումը

«ՊՍՎ Էյնդհովենի» կիսապաշտպան Մարիո Գյոտսեն հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Պատրիկ Բերգերը։

Աղբյուրի համաձայն՝ Գյոտսեի տրանսֆերը գնելուն հավակնում են իտալական «Միլանը» և պորտուգալական «Բենֆիկան»:

Կիսապաշտպանի պայմանագիրը ՊՍՎ-ի հետ նախատեսում է 5 միլիոն եվրոյի չափով հրաժարագին: Անձամբ՝ Մարիոն, դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:

29-ամյա Մարիոն անցած մրցաշրջանում անցկացրել է 52 հանդիպում ՊՍՎ-ի կազմում՝ դառնալով 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: