Խավիեր Տեբաս. «Իմ կարծիքով, «Բարսելոնան»՝ դեռ  չի կարող իրեն թույլ տալ պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է կատալոնական «Բարսելոնայում» առկա տնտեսական խնդիրների մասին։

«Բարսելոնան» արդեն գիտի, թե ինչ պետք է անի. Նրանք քաջատեղյակ են առաջնության տնտեսական վերահսկողության կանոններին։

Դա արվում է տնտեսական մեծ խնդիրներից խուսափելու համար։ «Բարսելոնան» վերջին տարիներին շատ պարտքեր է կուտակել և պետք է կայունացնի իրավիճակը։

Մադրիդի «Ռեալը» զբաղվել է նմանատիպ խնդիրներով, իսկ «Բարսելոնան»՝ դեռ ոչ: Իմ կարծիքով, «Բարսելոնան»՝ դեռ  չի կարող իրեն թույլ տալ պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն: