«Ռոմայի» ներկայացուցիչները հստակ դիրքորոշում ունեն Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մոտ է թիմը լքելուն ՝ տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հռոմեական ակումբի ղեկավարներն այսօր կայացած հանդիպման ժամանակ հայ կիսապաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ չեն բարելավի ֆուտբոլիստի պայմանագրային պայմանները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մխիթարյանը արդեն հրաժեշտ է տվել թիմակիցներին:

Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «գայլերի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: