«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «քաղաքաբնակները» ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել են «Էվերթոնին» ու «Նյուքասլին»։
Պաշտպանության ձախ եզրում ուկրաինացու փոխարեն «Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելային:
Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2016 թվականին «Ուֆայից» 2 միլիոն եվրոյի դիմաց։
2021/22 մրցաշրջանում նա մասնակցել է 28 հանդիպման, կատարել 5 գոլային փոխանցում։