Պաշտոնական. ՊՍԺ-ն հայտարարեց Նունու Մենդեշի տրանսֆերը գնելու մասին

Ձախ եզրային պաշտպան Նունու Մենդեշն ամբողջական պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։ Համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

ՊՍԺ-ն 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել է Լիսաբոնի «Սպորտինգից», որը պաշտպանին 2021 թվականի ամռանը վարձավճարով բաց էր թողել փարիզյան ակումբ:

Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

https://twitter.com/PSG_English/status/1531557017160142849