ՊՍԺ-ն դուրս է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար պայքարից, հայտնում է Sky Sports-ը:
Ֆրանսիացու ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 17 միլիոն եվրո, սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը պատրաստ է նվազեցնել իր պահանջները՝ փարիզյան ակումբ տեղափոխվելու կամ «Յուվենտուս» վերադառնալու համար։
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յունայթեդի» հետ կավարտվի 2022 թվականի հունիսին։ Նշվում էր, որ Պոգբային հրավիրելու գլխավոր հավակնորդներ են ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»: