«Բավարիան» բարձր աշխատավարձ է առաջարկում Սերժ Գնաբրիին

«Բավարիան» և Սերժ Գնաբրին շարունակում են նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։ Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ կողմերը բանակցություններ են վարում՝ սկսած հոկտեմբերից, սակայն դեռ համաձայնության չեն եկել։

Վերջերս մյունխենյան ակումբը 26-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է նոր համաձայնագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն գերմանացին դեռ չի ընդունել այս առաջարկը։ «Բավարիան» չի ցանկանում ավելի մեծ գումարով գործարք առաջարկել:

Հարձակվողի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ 2021/22 մրցաշրջանում Գնաբրին Բունդեսլիգայում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։