«Ռեալը» հետաքրքրված է 18-ամյա դարպասապահի տրանսֆերով

«Չիկագո Ֆայրի» դարպասապահ Գաբրիել Սլոնինան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ 18-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս «սերուցքայինները» պետք է «Չիկագոյին» առաջին առաջարկը կատարեն տրանսֆերի վերաբերյալ։ Գաբրիել Սլոնինայի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Ընդհանուր առմամբ, ամերիկացի դարպասապահը «Չիկագո Ֆայրի» կազմում անցկացրել է 25 խաղ և բաց թողել 36 գնդակ։