ՊՍԺ-ն ակտիվացրել է Նունու Մենդեշի տրանսֆերը գնելու օպցիան

Կիսապաշտպան Նունու Մենդեշը մշտական ​​հիմունքներով կմնա ՊՍԺ-ում։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը Լիսաբոնի «Սպորտինգից» գնել է 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ գործարքը կկազմի 40 մլն եվրո։ Մոտ ժամանակներս պետք է պաշտոնապես հայտարարվի պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության մասին։

Ավելացնենք, որ Նունու Մենդեշը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։