«Բավարիայի» մարզական տնօրեն Օլիվեր Կանն արձագանքել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ ակումբից հեռանալու ցանկության մասին հայտարարությանը։
«Ես չեմ կարող ձեզ բացատրել, թե ինչու Ռոբերտն ընտրեց այս տարբերակը՝ իր իրավիճակի մասին տեղեկացնելու համար։ Նման հրապարակային հայտարարությունները ոչ մի տեղ չեն տանի։ Ռոբերտը պետք է հասկանա, թե ինչ տեղ է նա զբաղեցնում «Բավարիայում» և ինչ ունի այս ակումբում: Երախտագիտությունը միակողմանի չի լինում»,- Կանի խոսքերն է մեջբերում Sport1-ը։
Հիշեցնենք, որ լեհ ռմբարկուն ցանկանում է այս ամռանը հեռանալ «Բավարիայից» և տեղափոխվել «Բարսելոնա»: Նախորդ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը թիմի կազմում 50 գոլ է խփել։