Խավի Սիմոնսը և «Պարի Սեն Ժերմենը» ամենայն հավանակաությամբ կշարունակեն համագործակցությունը

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը մոտ է թիմի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա հոլանդացու հետ պայմանագրի երկարաձգման գործընթացը ավարտական փուլում է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել իր սանին։

Ավարտված մրցաշրջանում Սիմոնսը 9 խաղ է անցկացրել, որոնցում կատարել է 1 գոլային փոխանցում։