Ջանլուկա դի Մարցիոն նոր տեղեկություններ ունի Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

Միլանի «Ինտերը» բանավոր համաձայնություն է ձեռք բերել «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ հայտում է Ջանլուկա դի Մարցիոն:

Տեղեկություն կա նաև, որ «Ինտերը» հայտնել է «գայլերին», որ նրանք պաշտոնական բանակցություններ են վարում Հենրիխի հետ՝ տրանսֆերը ձևակերպելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ներաձուրիները» 2 տարվա պայմանագիր կկնքեն հայազգի ֆուտբոլիստի հետ:

33-ամյա Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին: