«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կիսվել է Ազգերի Լիգայի մասին ունեցած իր կարծիքով։
«Անկեղծ ասած, չեմ էլ սպասում այդ հանդիպումներին: Կարծում եմ՝ Ազգերի Լիգան որևէ նշանակություն չունի։ Դրանք սովորական ընկերական խաղեր են:
Մենք շատ բարդ մրցաշրջան անցկացրինք, բայց դժգոհ չենք։ Դուրս կգանք խաղադաշտ ու կանենք այն ինչ պարտավոր ենք»,- ասել է բելգիացին: