Ջանլուիջի Դոննարուման՝ «Միլանի» չեմպիոնության մասին. «Ես ուրախ եմ նրանց համար, բայց ոչ մի բանի համար չեմ ափսոսում»

«Միլանի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման, ով այժմ հանդես է գալիս «Պարի Սեն Ժերմենում», մեկնաբանել է միլանյան ակումբի հաղթանակն Իտալիայի առաջնությունում։

23-ամյա դարպասապահը «ռոսոներիների» կազմում խաղացել է 6 տարի, սակայն այդպես էլ չի հաղթել առաջնությունը։

«Ես գոհ եմ «Միլանի» ձեռքբերումներից և շնորհավորել եմ իմ բոլոր նախկին թիմակիցներին: Ես ուրախ եմ նրանց համար, բայց ոչ մի բանի համար չեմ ափսոսում»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։