«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտնել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ծնկի վիրահատության է ենթարկվել։
«Զլատանը բարեհաջող վիրահատվել է. Նա ցանկանում է շարունակել խաղալ»,- ասել է Պիոլին:
Նախկինում տեղեկություններ կային, որ հարձակվողին ապաքինվելու համար կպահանջվի ավելի քան վեց ամիս։ Իտալական ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 40-ամյա շվեդին։
Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է ութ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: Ակումբի կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն։