Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է մադրիդյան ակումբում իր ապագայի մասին հարցին։
«Այո! Կհանդիպենք այստեղ հաջորդ մրցաշրջանում»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 36-ամյա խորվաթի և Մադրիդի «Ռեալի» միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ամիս առաջ, և այժմ ստորագրվել են անհրաժեշտ փաստաթղթերը։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Նախորդ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։