Ջանլուիջի Դոնարումա. «Կուրտուան Եվրոպայի լավագույն դարպասապահն է»

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման գովաբանել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Տիբո Կուրտուային Չեմպիոնների Լիգայի եզրափակչի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը (1:0) ցուցադրած խաղի համար:

«Ես երեկ դիտեցի հանդիպումը, Կուրտուան ​​անհավանական խաղաց: Նա մինչև վերջին պահը «Ռեալին» պահեց խաղի մեջ։ «Ռեալի» տեղում մենք կարող էինք լինել, բայց սա ֆուտբոլ է։

Այս պահին Կուրտուան ​​Եվրոպայի լավագույն դարպասապահն է»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։