«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն որոշել է ամռանը հեռանալ թիմից, այս մասին թվիթերում հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բավարիան» 30-ամյա ֆուտբոլիստի համար կարիերան շարունակելու ամենահավանական վայրն է, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Մանեն որոշել էր սպասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչին, որում նախօրեին «Լիվերպուլը» պարտվեց Մադրիդի «Ռեալին» (0:1):
Սենեգալցին «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 51 հանդիպում և դարձել 23 գոլի հեղինակ։