Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումը։
63-ամյա մասնագետը վեց ամիս աշխատել է անգլիական ակումբում որպես ժամանակավոր մարզիչ և նա պետք է «Յունայթեդում» խորհրդատուի պաշտոնը համատեղեր Ավստրիայի հավաքականում աշխատանքի հետ։ Սակայն այսօր մանկունիանցիները հայտարարեցին գերմանացի մասնագետի հետ պայմանագիրը խզելու մասին։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք եկել ենք այն եզրակացության, որ ավելի լավ կլինի ինձ և, ի վերջո, «Մանչեսթեր Յունայթեդի» համար ամբողջությամբ կենտրոնանալ այստեղ՝ Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունների վրա: Մենք երկուստեք պայմանավորվել ենք խզել պայմանագիրը, այն ուժի մեջ չի մտնի։
Արդյունքում, ես կարող եմ ամբողջությամբ կենտրոնանալ այստեղ իմ աշխատանքի վրա առաջիկա օրերին, շաբաթներին և ամիսներին»,- ասել է Ռանգնիկը: