Ֆրեյզեր Ֆորսթերը կտեղափոխվի ԱՊԼ-ի թոփ ակումբ

«Սաութհեմփթոնի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերը մոտ է «Թոթենհեմին» ազատ գործակալի կարգավիճակով միանալուն: Այս մասին հայտնում է BBC-ն։

34-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել լոնդոնյան ակումբում։ Գործարքի մասին կհայտարարվի մոտ օրերս։

Հիշեցնենք, որ Ֆորսթերի պայմանագիրը «սրբերի» հետ լրանում է 2022 թվականի հունիսի 30-ին և չի երկարաձգվի։

Ավարտվող մրցաշրջանում անգլիացին Պրեմիեր Լիգայում 19 խաղ է անցկացրել, որոնցից երեքում կարողացել է անառիկ պահել դարպասը: