ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան «Լիվերպուլի» հետ խաղում 9 սեյվով ճանաչվել է եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ:
Բացի Կուրտուայից մրցանակի համար պայքարում էին նաև Վինիսիուս Ժունիորն ու Կազեմիրոն (երկուսն էլ՝ «Ռեալ»), ինչպես նաև Իբրահիմա Կոնատեն («Լիվերպուլ»)։
Հիշեցնենք, որ «Ռեալը» 59-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորի գոլի շնորհիվ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»: