Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկար ժամանակով թիմում պահել վինգեր Վինիսիուս Ժունիորին։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «արքայական» ակումբը շուտով բրազիլացուն համաձայնագրի ժամկետը երկարաձգելու պաշտոնական առաջարկ կկատարի: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը հաղթական գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ «Լիվերպուլի» հետ խաղում (1:0):