«Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Չեմփիոնշիփի անցումային եզրափակիչ հանդիպումը, որում խաղարկվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանի վերջին ուղեգիրը։
Եզրափակչում «Նոթինգհեմ Ֆորեսթը» 1:0 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդ Թաունին»: Միակ գոլը 43-րդ րոպեին խփեց Լևի Կոլվիլը։
Այսպիսով, «Նոթինգհեմ Ֆորեսթը» 23 տարվա մեջ առաջին անգամ կխաղա Պրեմիեր Լիգայում. թիմը դուրս էր մնացել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնից 1999 թվականին։
Հիշեցնենք, որ «Ֆուլհեմն» ու «Բորնմութն» ԱՊԼ-ի ուղիղ ուղեգիր էին նվաճել՝ Չեմփիոնշիփի մրցաշարային աղյուսակում համապատասխանաբար զբաղեցնելով 1-ին և 2-րդ տեղերը։