«Ռոման» ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Բրայան Կրիստանտեին, տեղեկացնում է Goal.com-ը:
Իտալացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին, սակայն հռոմեական ակումբը նախատեսում է նրան առաջարկել մինչև 2026 թվականը նախատեսված նոր համաձայնագիր։ 27-ամյա կիսապապաշտպանի աշխատավարձը կաճի մինչև տարեկան 3 միլիոն եվրո։
Սակայն նշվում է, որ Կրիստանտեն կարիերան շարունակելու այլ տարբերակներ ունի: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Յուվենտուսը»: