Թիերի Անրի. «Փակեք «Ոսկե գնդակի» քվեարկությունը, Բենզեման արդեն հաղթել է»

Ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին կոչ է արել 2022 թվականի «Ոսկե գնդակը» hանձնել իր հայրենակից՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային։

«Ես ուզում եմ ինչ-որ բան ասել France Football-ին: Փակեք քվեարկությունը, Բենզեման արդեն հաղթել է»,- ասել է Անրին բրիտանական հեռուստատեսության եթերում:

2021/22 մրցաշրջանում 34-ամյա Բենզեման ակումբային մակարդակով անցկացրած 46 խաղում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ՝ հաղթելով Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում։