Ռիո Ֆերդինանդ. «Եթե ​​Կարիմ Բենզեման այս գավաթի հետ մեկտեղ չստանա նաև «Ոսկե գնդակը», դա խայտառակություն կլինի»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը չի կասկածում, որ 2022 թվականին «Ոսկե գնդակը» պետք է ստանա մադրիդյան ակումբի ավագ Կարիմ Բենզեման։

Մադրիդի «Ռեալը» հաղթել է ԱՊԼ-ի երեք լավագույն թիմերին՝ դուրս թողնելով նրանց Չեմպիոնների Լիգայից և նվաճելով գավաթը:

Վերջապես, «Ոսկե գնդակի» վերաբերյալ վեճն ավարտվեց: Եթե ​​Կարիմ Բենզեման այս գավաթի հետ մեկտեղ չստանա նաև «Ոսկե գնդակը», դա խայտառակություն կլինի»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Give Me Sport-ը։

2021/22 մրցաշրջանում 34-ամյա Բենզեման ակումբային մակարդակով անցկացրած 46 խաղում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։