Կարիմ Բենզեմա. «Սա իմ տարած ամենաբարդ հաղթանակն էր Չեմպիոնների Լիգայում»

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ խաղում առավելության հասնելուց հետո «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է մտքերով։

«Մենք արժանի էինք այս հաթանակին հաջողությունն այստեղ ոչ մի կապ չունի։ Սա իմ տարած ամենաբարդ հաղթանակն էր Չեմպիոնների Լիգայում: Հպարտ եմ մենք աշխատում ենք հանուն նման հաղթանակների։

Անչելոտտին աշխարհի լավագույն մարզիչն է։ Ես երջանիկ եմ ու հպարտ՝ նրա հետ աշխատելու հնարավորության համար։ Մենք կրկին հաղթեցինք Չեմպիոնների Լիգայում։

Սա իմ հինգերորդ հաղթանակն է այս մրցաշարում։ Ես շատ երջանիկ եմ։ Հիմա մենք մեկնում ենք Մադրիդ՝ տոնելու հաղթանակը երկրպագուների հետ»,- ասել է Կարիմը։