Հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկին կարող է կարիերան շարունակել «Նապոլիում», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Իտալական ակումբը պատրաստ է նրան երկու տարվա պայմանագիր առաջարկել, սակայն պատրաստ չէ բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» հրաժարվել է հարձակվողի հետ նոր պայմանագիր կնքել, ուստի նա ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։