«Ատալանտան» խզել է պայմանագիրը մարզական տնօրեն Ջովանի Սարտորիի հետ, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ հեռանալու որոշումը փոխադարձ է եղել. 8 տարվա գործակցությունից հետո կողմերը որոշել են նոր ուղիներ փնտրել զարգանալու և հետագա աճի համար։
Սարտորին, ով Բերգամոն ներկայացնող ակումբ էր եկել 2014 թվականի օգոստոսին, ակտիվորեն նպաստեց հիմնական կազմի ամրապնդմանը. նրա օրոք թիմը 3 անգամ դարձավ Ա Սերիայի բրոնզե մեդալակիր և 2 անգամ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ: