Ֆերնանդո Հիերոն քննադատել է Կիլիան Մբապպեին

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ֆերնանդո Հիերոն մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ-ում մնալու որոշումը։

«Սա դաս է բոլորիս համար։ Ֆուտբոլային աշխարհում բոլորին թվում էր, թե այս տրանսֆերի խափանումն անհնար է։

Եթե ​​ես նրա փոխարեն լինեի, չէի սպասի մինչև վերջին օրը։ Եթե ​​որոշում կայացնեի, ավելի շուտ կասեի այդ մասին։

Նա կորցրեց «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունը: Բայց զգացողություն կա, որ վերջին խոսքը դեռ չի ասվել, սա վերջը չէ»,- ասել է պաշտպանը։