Նախօրեին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացավ Կոնֆերենցիաների Լիգայի 2021/22 խաղարկության եզրափակչի հանդիպումը, որում «Ռոման» նվազագույն հաշվով առավելության հասավ հոլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ և դարձավ մրցաշարի պատմության առաջին հաղթողը:
Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբի մեկնարկային կազմում էր և վնասվածքի պատճառով փոխարինվեց արդեն 17-րդ րոպեին: Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի նախկին ավագը թիմի հետ հաղթանակը նշել է հայոց եռագույնով: