Ինչպե՞ս «Ինտերի» և «Պալերմոյի» 70.000 տիֆոզիները «փրկեցին» երգչուհի Էմմա Մարոնեին (VIDEO)

2011 թվականին Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց հետ մրցեցին «Ինտերն» ու «Պալերմոն» (3-1): Հանդիպման մեկնարկից առաջ հայտնի երգչուհի Էմմա Մարոնեն պետք կատարեր Իտալիայի պետական օրհներգը:

Լեփ-լեցում մարզադաշտն ու երգչուհու երիտասարդ տարիքը և դրա հետ առկա հուզմունքը` քիչ էր մնում ձախողեր խաղի պաշտոնական մասը, սակայն իտալացի երգչուհուն օգնության հասան Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում գտնվող «Ինտերի» և «Պալերմոյի» շուրջ 70.000 տիֆոզիները՝ մեկ մարդու պես, Էմմա Մարոնեի հետ կատարելով Իտալիայի պետական օրհներգը:

Բաժանորդագրվեք «Պրոֆֆուտբոլի» յութուբյան ալիքին`  https://www.youtube.com/channel/UCAaFKG_0EkOXTPdr2zbr0Aw

https://www.youtube.com/watch?v=Ap_Nm5jIj30