«Թոթենհեմն» իր կայքում հայտնել է, որ ակումբի բաժնետերերը համաձայնել են 150 մլն ֆունտ հատկացնել Անտոնիո Կոնտեին ամառային տրանսֆերների համար։ Այս գումարը կարող է մեծանալ՝ ֆուտբոլիստների վաճառքի հաշվին։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմի ուժեղացման համար միջոցների հատկացումն իտալացի մասնագետի պայմաններից մեկն էր, երբ նա համաձայնեց լոնդոնյան ակումբում փոխարինել Նունու Սանտուին:
Այժմ անհրաժեշտ միջոցներով Կոնտեն նպատակ ունի ամրապնդել մի քանի դիրքեր՝ դարպասապահի, կենտրոնական և եզրային պաշտպանների, կենտրոնական կիսապաշտպանի ու հարձակվողի։ Նշվում է, որ «խցանները» կարող են հրավիրվել 6-7 ֆուտբոլիստի: