«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այսօր ծնկի վիրահատության է ենթարկվել, ինչի պատճառով նա երկար ժամանակով դուրս է մնացել շարքից:
Ինչպես հայտնում է Իտալիայի նորընծա չեմպիոնների պաշտոնական կայքը՝ 40-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի յոթից ութ ամիս՝ վաղուց պլանավորված վիրահատության պատճառով։
Ինսայդերները ենթադրում են, որ այժմ Իբրահիմովիչը կարող է որոշել ավարտել կարիերան։ Շվեդ ռմբարկուի պայմանագիրը «ռոսոներիների» հետ ավարտվում է հունիսի 30-ին։
2021/22 մրցաշրջանում հարձակվողը «Միլանի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։