Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնել է, որ մոտ է մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
«Ցանկանում եմ մնալ «Ռեալում». Ես մոտ եմ պայմանագիրը երկարաձգելուն»,- Վինիսիուսի խոսքը իր Twitter-ում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ամենայն հավանականությամբ, Վինիսիուսը «Ռեալի» հետ նոր պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը։