«Չելսին» ցանկանում է գնել «Յուվենտուսի» կիսապաշտպանի տրանսֆերը

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն այս ամառ կարող է տեղափոխվել «Չելսի», հաղորդում է Tuttosport-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է կիսապաշտպանին գնել 15-20 մլն եվրոյով։

«Ծեր սինյորայի» ղեկավարությունը դեմ չէ Ռաբիոյին բաց թողնելուն, եթե «Չելսին» շահավետ առաջարկ անի։

Անցած մրցաշրջանում 27-ամյա Ադրիեն Ռաբյոն ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրն թիրինցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։