«Արսենալը» որոշում է կայացրել կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենիի վերաբերյալ

«Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենին կշարունակի հանդես գալ լոնդոնյան ակումբում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկրան։

29-ամյա եգիպտացին մոտ է «զինագործների» հետ մինչև 2023 թվականը նախատեսված նոր պայմանագիր կնքելուն՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով, տեղեկացնում է աղբյուրը։

2021/22 մրցաշրջանում Էլ-Նենին «Արսենալի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է առաջիկա ամռանը: