«Միլանը» Ֆիկայո Տոմորիին առաջարկել է երկարաձգել պայմանագրի ժամկետը

«Միլանի» ղեկավարությունը գոհ է պաշտպան Ֆիկայո Տոմորիի խաղից և ցանկանում է երկարաձգել պայմանագիրը նրա հետ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Ակումբում կարծում են, որ անգլիացին մեծ դեր է ունեցել չեմպիոնական տիտղոսը նվաճելու հարցում, և այդկերպ ցանկանում է խրախուսել 24-ամյա ֆուտբոլիստին։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 3 տարուց, և «ռոսոներիները» ցանկանում են բարելավել այն։

Ավարտվող մրցաշրջանում Ֆիկայո Տոմորին անցկացրել է 31 հանդիպում Ա Սերիայում: