Ֆաբիո Կապելլո. ««Միլանն» այլևս չի կարող թաքնվել Չեմպիոնների Լիգայում»

Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելլոն կարծում է, որ այս մրցաշրջանում Սկուդետտոն նվաճելուց հետո ժամանակն է, որ «Միլանը» հայտարարի իր հավակնությունների մասին Չեմպիոնների Լիգայում։

«Հաշվի առնելով վերջին արդյունքները՝ «Միլանն» այլևս չի կարող թաքնվել Չեմպիոնների Լիգայում։ Պաշտպանությունն ամուր էր, հարձակման գիծը կրկին գոլեր էր խփում, իսկ ֆուտբոլիստները փորձ էին ձեռք բերում։ 2 կամ 3 լավ նորեկների հետ «Միլանը» կարող է մրցունակ լինել Եվրոպայում»,- ասել է Կապելլոն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:

2021/22 մրցաշրջանում «Միլանը» չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ՝ «Լիվերպուլի», «Ատլետիկոյի» և «Պորտուի» հետ խմբում զբաղեցնելով վերջին տեղը։