Հարձակվող Էդինսոն Կավանին զայրացել է, երբ մրցաշրջանի մեկնարկից առաջ իմացել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իրեն պատկանող 7 համարի խաղաշապիկը տալիս է Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է ESPN-ը։
Այս համարի ներքո Ռոնալդուն ավելի վաղ ևս հանդես է եկել անգլիական ակումբում, ինչպես նաև «Ռեալում» և «Յուվենտուսում»:
Կավանին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի աշնանը ՊՍԺ-ից: Իր առաջին մրցաշրջանում ուրուգվայցին մասնակցած 39 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ։ Ընթացիկ խաղաշրջանում 35-ամյա հարձակվողն իր ակտիվում ունի ընդամենը 2 գոլ անցկացրած 20 խաղում։ Ամռանը նա կլքի ակումբը՝ պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։