«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կլքի ակումբը, եթե իրադարձությունների «արմատական շրջադարձ» տեղի չունենա, հայտնում է Sport.es-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալն ու կատալոնական ակումբի ղեկավարությունը պետք է հանդիպեն այս շաբաթ։
Ավելի վաղ «Բարսայի» տնօրեն Մատեու Ալեմանին ասել էր, որ տեղեկություն չունի 25-ամյա հարձակվողի ապագայի վերաբերյալ։
Ուսման Դեմբելեի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։